Ինչու զորամասի հրամանատարն ազատվեց պաշտոնից. նոր բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ՊՆN զորամասերի հրամանատարների գործունեության վերաբերյալ ստուգումներ են իրականացվում, արդյունքում, արդեն մեկ զորամասի հրամանատար ազատվել է պաշտոնից:

Սկսվել է լուրջ ուշադրություն դարձվել զինակոչին եւ այդ ժամանակ կաշառակերության հնարավոր դեպքերին: Մասնավորապես, օրերս ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը. վերջինս կասկածվում է պարտադիր ժամկետային զինծառայողին ծառայությունից նյութական շահագրգռության դիմաց ազատելու մեջ: Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` այսքանով ամեն ինչ չի ավարտվում:

Մասնավորապես, իրավապահ համակարգը ստուգումներ է սկսել մի շարք զորամասերի հրամանատարների գործունեության մասով, թե, օրինակ, վերջիններիս ենթակայության տակ գտնվող զորամասում հատկացված նյութական միջոցները որքանով են ծառայել իրենց բուն նպատակին: Ասել է թե` այս ստուգումների նպատակը մեկն է, որպեսզի զորամասերում առավել զգոն լինեն, եւ պետության կողմից տրամադրված միջոցները օգտագործվեն բուն նպատակի համար:

Եվ ահա այս ստուգումների արդյունքում ՀՀՊՆ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Ալոյանի գործողություների մասով բացահատուներ են եղել. դիզվառելիքը ըստ նպատակի չի ծառայել, եւ նման այլ բաներ: Ի դեպ, այս բացահայտումից հետո բավականին լուրջ խոսակցություններ են սկսվել ընդհում մինչեւ այն, որ վերջնիս մի երկու բացատրական աշխատանքներ են տարել, որից հետո ասել են` դիմումդ գրի եւ հեռացի: Արդյունքում, ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարը հրաժարականի դիմում է գրել եւ ազատվել պաշտոնից:

Քնար Մանուկյան




Լրահոս