Ինչպես հայտնի է, Ազգային Անվտանգության ծառայությունում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործողությունների մասով երկու տարբեր քրեական գործեր են քննվում: «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մասնրամասներ են հայտնի դարձել նրա մասնակցությամբ դեպքերից:
Նշենք, որ իրավապահները այս օրերին դեռեւս փնտրում են Նարեկ Սարգսյանին, տեղեկություններ կան, որ նա Եվրոպական երկրներից մեկում է, իսկ ահա այս գործով նրա կալանավորված թիկնապահին դեռեւս ԱԱԾ-ում չեն հարցաքննել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս ծեծից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, իր հարազատներից մեկին պատմել է վերոնշյալ դեպքի մասին:
Ըստ այդմ` Արտեմ Պետրոսյանը եւ ոստիկանությանը դիմած 49-ամյա Արամը ունեցել են համատեղ բիզնես` պարսկական ակումբ, եւ երկուսը, լինելով փայատեր, համատեղ աշխատել են հաշտ ու խաղաղ: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ հայտնել է , որ չի ցանկանում իր հետ համատեղ աշխատել, քանի որ կա այլ մարդ, որի հետ նա ցանկանում է ստեղծել նոր բիզնես:
Նարեկ Սարգսյանը եւ Արամը բավականին թեժ վիճում են, որից հետո իրավիճակն այն աստիճան է թեժանում, որ Նարեկ Սարգսյանը իր թիկնազորի միջոցով Արամի կամքին հակառակ առեւանգում է նրա եւ տանում է, իր տան ներքնահարկում պահում:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում