Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. վախեցած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որը բանակի համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, տեւական ժամանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղեկավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դեպարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ, եւ մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց` Մովսես Հակոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոն նշանակեցին, եւ Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Սական թավշյա հեղափոխությունից հետո նա եւս հավաքեց իրերը եւ հեռացավ այդ պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ում առաջարկում են ղեկավարել այդ դեպարտամենտի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ եւ կոռուպցիոն որեւէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրաժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում:




Լրահոս