ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք կարո՞ղ են Ռուսաստանի Դաշնությունում զագսավորվել: Եթե այո, ապա խնդրում եմ հնարավորինս մանրամասնել, թե ինչ պետք է ներկայացնել: Ի՞նչ գործընթաց է ենթադրում դա:
Լիաննա Խաչատրյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք միմյանց հետ ամուսնություն գրանցելու նպատակով կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ համապատասխան հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում նույնպես ամուսնության պետական գրանցման կարգն ու պայմանները (բացառությամբ գրանցման համար գանձվող պետական տուրքի չափի) համապատասխանում են այստեղ նշված ընթացակարգին:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հնարավորինս պարզ ու հստակ ներկայացված է: Մնում է հետեւել ընթացակարգին եւ կատարել ամուսնության գրանցում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: