Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնը գրեթե 2 ամիս թափուր էր: Օգոստոսի 6-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել մինչեւ մրցույթով թափուր պաշտոնը զբաղեցնելը Մանե Ղազումյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր: Այդ որոշմամբ Մ. Ղազումյանի դրույքաչափը սահմանվել է 310 հազար 858 դրամ: Տեղեկացնենք, որ Մ. Ղազումյանը Իջեւանի թիվ 1 դպրոցի տնօրենի տեղակալն էր:
2 ամիս թափուր մնացած հաստիքը համալրվեց. նոր նշանակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ