Իսպանիայում ավելի քան 130 մարդ Է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու հետեւանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում ավելի քան 130 մարդ Է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Faro de Vigo հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան համերգներից մեկի ժամանակ, որն անցկացվում Էր O Marisquiրo փառատոնի շրջանակներում: Փայտյա հարթակը չի դիմացել հանդիսականների քաշին եւ փլվել Է, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ջուրն են ընկել: Նշվում Է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում Է՝ ծանր:
Պատահարի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս