Ինչքան քիչ ժամանակ է մնում խորհրդարանական ընտրություններին, այնքան Հանրապետական կուսակցությունը էլ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնում, քանի որ հասկանալի է, որ վերարտադրվելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է վստահելի մարդկանց զանգված ունենալ կամ, կուսակցական լեզվով ասած, հենց այսօրվանից ձայն բերողներ ապահովել: Բայց ինչպե՞ս, եթե 2008թ-ի նախագահական ընտրություններում փայլուն ցուցանիշ ցույց տված անձինք ՀՀԿ-ի կողմից քարկոծվեցին ու զրկվեցին ամեն ինչից: Այս հարցը շատ ՀՀԿ-ականների է սկսել մտահոգել: Օրինակ` նույն Ալբերտ Երիցյանը (Շտիրլից Աբոն), որի շնորհիվ ՀՀԿ-ն թե՛ նախագահական, թե՛ Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարն էր Արաբկիր համայնքում: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, արդեն տեւական ժամանակ է` կուսակցությունում լուրջ քննարկվում է Ա.Երիցյանին հետ բերելու խնդիրը: Սակայն, բացի նրան վերադարձնելու վերաբերյալ պլան գծելուց, ՀՀԿ-ում զբաղված են նաեւ Ա.Երիցյանի հիմնական թշնամի համարվող ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին համոզելով, քանի որ վերջինս ամեն կերպ պայքարում է այդ որոշման դեմ: Հիշեցնենք, որ Երիցյանի որդուն մեղադրում են Գ. Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ:
ՎԵՐԱԴԱՐՁԻ՛Ր ԱԲՈ՛
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ