Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում չլինի. Ալեն Սիմոնյանի կտրուկ խոսքը` կոալիցիոն գործընկերոջ մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:

«Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետեւ իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը եւ հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությունը» շատ ցածր ձայներ հավաքեց եւ մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչեւէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս