Օգոստոսի 22-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին` ժամը 11:30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են «Նոր Ալիք 2018» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը և նրա ոճաբան, ոկալիստ Լիլիթ Զաքարյանը: Բանախոսները կխոսեն մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքի, երգի ընտրության և Սոչիում սպասվելիք ելույթի մասին:

***

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կանցկացվի ասուլիս, որտեղ հյուրերը կխոսեն գծանշումների, լուսացույցների, կարմիր գծերի փոփոխության և վարորդներին անհանգստացնող այլ խնդիրների շուրջ:

Հասարակական ու մասնավոր տրանսպորտի մեքենավարները դժգոհում են երթևեկության կանոններից. ասֆալտի գծանշումները գունաթափված են կամ կիսամաշ, լուսացույցները՝ թաքնված ծառերի հետևում, իսկ խցանումները դարձել են սովորական, ու վթարային իրավիճակներն անխուսափելի են:

Թեմայի շուրջ կխոսեն՝  փաստաբան Անի Հալույանը, «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը և «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը:

***

Օգոստոսի 22-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և  միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ,  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի ասուլիսը:
Թեման՝ «Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները»:
***
Օգոստոսի 22-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա
Թեման՝ «Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) բազմամյա գործունեությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխելու հասարակական պահանջն ու իրականությունը»:
Բանախոսներն են՝
Սարգիս Վարդանյան – երգահան, ջութակահար
Հրաչիկ Մկրտչյան –  երաժիշտ, դաշնակահար
Հայկազ Մակարյան – իրավաբան
***
Օգոստոսի 22-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ՝ Գևորգ Հովեփյանը կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա կայնալիք ընտրություններին, ներկայացնելով ընտրությունների անցկացման կուսակցության նորովի դիրքորոշումը:
***

Օգոստոսի 22-ինժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» կհայտարարվի բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունելության մեկնարկը 2019-2020 ուսումնական տարվա համար։ «Չիվնինգն» առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մեկամյա անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական ցանկացած համալսարանում, ցանկացած ոլորտում:

Բանախոսներն են`

Էլիսոն Չիք, Երևանում բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար

Մարիամ Բաղդասարյան, Երևանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատու

***

Օգոստոսի 22-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ համացանցի դերն ու նշանակությունը՝ նոր հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում:

Ժամը 12:00՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական առկա գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:
***

Օգոստոսի 22ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար  Թևան Պողոսյանը:

ԹԵՄԱ՝    սեպտեմբերի   2-ը Արցախի անկախության օրն է. օգոստոսի 17-ի հանրահավաքին  ՀՀ վարչապետի  ուղերձը Արցախի հիմնահարցի շուրջ. Արցախի անկախությանձեռքբերումներն ու   անվտանգությունը:

***

Օգոստոսի 22-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Թեման՝ Խաղողագործության և գինեգործության վիճակը և խնդիրները, 2018թ-ի առաջին կիսամյակի ամփոփում, հայկական գինին և միջազգային շուկան




Լրահոս