Պատահար Այգավանում. 1 զոհ, 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 43-րդ կմ-ին` Այգավան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե սյանը և գլխիվայր շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1988 թ. ծնված Անի Մովսիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




Լրահոս