Բարձրագույն դատական խորհրդի դեմ դատավորների բողոքը վարույթ ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել դատավորների հայցը ընդդեմ Բարձրագույն դատական խորհուրդի: Հիշեցնեք, որ դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը ցանկացել էին դառնալ Սնանկության գործով դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել, եւ վերջիններս այդ որոշման մասով դիմել էին ՀՀ վարչական դատարան:

Եվ ահա ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ընդունել է վարույթ: Ի դեպ, դատավորը որոշում է կայացրել սնանկության գործով ընտրված դատավորներին հրավիրել դատարան: Պարզեցինք, որ դատարան են հրավիրվել դատավորներ Արա Կուբանյանը, Արթուր Աթաբեկյանը, Արմեն Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արսեն Բաբայանը, Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գարիկ Ավագյանը, Գևորգ Նարինյանը, Լիլիթ Կատվալյանը, Սամվել Թադևոսյանը, Տիգրան Փոլադյանը:




Լրահոս