Արմեն Գրիգորյանի լռության ուխտը. նա դարձել է արգելակ հայ-ռուսական հարաբերությունների խորացման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծես թե լռության ուխտ է կնքել: Երեկ նա վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ միասին մասնակցում էր արտակարգ իրավիճակի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:

Եվ մինչ, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն անկաշկանդ շփվում էին լրագրողների հետ` նույնիսկ կիսատ թողնելով իրենց շրջայցը, Գեւորգյանն ամեն կերպ խուսափում էր պատասխանել հարցերին` վերջում նշելով` գերադասում է այդ ընթացքում զրույցի բռնվել այլ պաշտոնյաների, այդ թվում արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Ընդ որում, այս ընթացքում պաշտոնյաներն ամփոփում են իրենց աշխատանքի 100 օրը, սակայն Արմեն Գրիգորյանն այս առումով եւս լուռ է: «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ այս ընթացքում Արմեն Գրիգորյանի աշխատանքը շատ բարդ է, քանի որ ռուսական կողմը չի վստահում նրան, պատճառն էլ վերջինիս արեւմտամետ լինելն է:

Գրիգորյանն ըստ էության դարձել է արգելակ հայ-ռուսական հարաբերությունների խորացման հարցում ոչ միայն նախկինում արտահայտած դիրքորոշումների, այլ նաեւ պաշտոնավարման ընթացքում թույլ տված ոչ միանշանակ հայտարարությունների պատճառով: Իսկ վարչապետ Փաշինյանը ոչ միայն համապատասխան հետեւություններ չի արել, այլեւ կարծես թե համակերպվում է իրավիճակին:




Լրահոս