Կան մարդիկ, ովքեր սիրում են միայնակ ճանապարհորդել: Սակայն պետք է իմանալ, թե ամեն դեպքում որ երկրներ կարելի է այցելել միայնակ: Ի վերջո կան վայրեր, որոնք վտանգավոր են ճանապարհորդության համար:
Կանադա
Գաղտնիք չէ, որ կանադացիները համարվում են ամենաբարի և բարեհամբույր մարդկանցից աշխարհում` հատկապես նրանց հարևանների հետ համեմատած: Երկու քաղաք համարվում է ամենաանվտանգը` Վանկուվերն ու Մոնրեալը: Վանկուվերը նաև համարվում է հետաքրքիր վայր` ֆիլմեր նկարահանելու համար:
Իտալիա
Հրաշալի Իտալիան և հատկապես մայրաքաղաքը լի է տեսարժան այնպիսի վայրերով, ինչպիսին են` Կոլիզեյը, սակայն համարվում է անվտանգ վայր զբոսաշրջիկների համար:
Մալթա
Մալթայում երկրորդ պաշտոնական լեզուն անգլերենն է, և այս երկիրը նաև առանձնանում է խոհանոցով և մարդկանց բարի վերաբերմունքով:
Ինդոնեզիա
Այստեղ ցանկության դեպքում կարելի է տեսնել իսկական վիշապներ և լսել բազմաթիվ բարբառներ:
Հոլանդիա
Չպետք է մոռանալ ազատ իրավունքի երկիր Հոլանդիայի մասին: Այստեղ հանցագործության մակարդակը ցածր է և այդ պատճառով էլ կարող եք միայնակ ճանապարհորդել:
Նորվեգիա
Մայրաքաղաք Օսլոյում վստահապես կարող եք գտնել այնպիսի գործ, որով կկարողանաք զբաղվել: Կան բազմաթիվ թանգարաններ, ցուցասրահներ:
Ճապոնիա
Ճապոնիայում մարդիկ կարծես թե ապրում են 22-րդ դարում: Տեխնիկական առաջընթացն այստեղ ամենուր է:
Սինգապուր
Սինգապուրն անհավանական մաքուր է, անվտանգ, իսկ ազգն էլ` ընկերասեր: