Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ կատարած տղամարդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով:

Նրան հաջորդ օրը հվանդանոց էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել: Բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել:

Օպերատիվորեն ժամանել էր Երևանի 1-03 շտապօգնութւյան բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:




Լրահոս