Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից 14-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2648 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 578 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 5 բողոքի: 2018 թվականի սեպտեմբերի 10-ից 14-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2364 քաղաքացի: