Դանիայում գործող Danske Bank-ի նախագահ Թոմաս Բորգեն սեպտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բորգենի հրաժարական ներկայացնելու պատճառը եղել է Danske Bank-ի Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ սկանդալը: «Ակնհայտ է, որ Էստոնիայում փողերի լվացման հնարավոր դեպքի հարցում Danske Bank-ը հավատարիմ չի մնացել իր ստանձնած պարտավորություններին»,- նշել է նա:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, դանիական խոշորագույն բանկի Էստոնական մասնաճյուղի միջոցով հետխորհրդային մի շարք պետությունների պետական պաշտոնյաներ և օլիգարխներ 2007-2015 թթ. մոտ 150 մլրդ դոլարի փողերի լվացում են իրականացրել: Այդ երկրների մեջ է նաև Ադրբեջանը: