Որ ուժի անունն է տվել ընտրակաշառքի մասին բարձրաձայնած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018թ. սեպտեմբերի 14-ին Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում: Քաղաքացին հայտնել է, որ Երեւան քաղաքի Շիրազի փողոցում իրեն են մոտեցել երկու կին եւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60 հազար  ՀՀ դրամ կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում` մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար:

Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են: Հիմա քաղաքացու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքացին իր ցուցմունքներում գրել է, որ 60 հազար դրամ ընտրակաշառքն իրեն առաջարկել են ԲՀԿ-ի անունից: 

Միայն թե այս գործը, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում: Ստացվում է որ այսօր ցանկացած մեկը կարող է գնալ եւ իրավապահներին հայտնել, որ իրեն են մոտեցել ինչ-որ անձինք, ընտրակաշառք առաջարկել, որ քվեարկի այս կամ այն ուժի օգտինմ եւ հեռացել են, իսկ  իրավապահներն  էլ սկսել են ման գալ ենթադրյալ անձանց: Նման դեպքում լավ կլիներ, եթե իրավապահները նյութեր նախապատրաստելուց, փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոր քրեական գործ հարուցեին` տեղեկացնելով կատարվածի մասին:




Լրահոս