Ռուբլուց հրաժարվում են. ռուսական ընկերությունները դոլարով են առևտուր անում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին:

Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա և ԵՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս