«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո «Հանրապետական կուսակցությունը» վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն արձակուրդային շրջանով եւ այսօրվանից դրանք կրկին ամենշաբաթյա բնույթ կկրեն: Թադեւոսյանը ընդգծեց, թե ավանդույթի համաձայն, օրակարգը ձեւավորվում է տեղում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: