Գյումրին կրկին ոտքի է կանգնել: «Հակահեղափոխություն չի լինելու» պահանջով գյումրեցիները հավաքվել են թատերական հրապարակում: Նրանց շարքերը հետզհետե համալրվում են: Գյումրեցիները հայտարարել են` աջակցում են Նիկոլ Փաշինյանին, պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի թավշյա հեղափոխությունն ունենա լիակատար հաղթանակ:
Գյումրիում նաեւ ավտոերթ է սկսվել: Ցուցարարներից մի խումբ վաղը պատրաստվում է միանալ երեւանյան ցուցարարներին:
Հեղինե Մանուկյան