«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգով ձերբակալված, ապա մեկ օր անց գրավի դիմաց ազատ արձակված քրեական տարր Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ Գարիկ Գրիգորյանի 10 միլիոն դրամ գրավը վճարել է ԲՀԿ-ն։
Այս անձինք, թեև քրեական տարրեր են, սակայն առանձնապես չեն փայլում իրենց ֆինանսական կարողություններով։ Անգամ սեփական հագուստը ոչ թե գնում են, այլ գողանում մոլերից։ Այդ իսկ պատճառով էլ ԲՀԿ-ն ձեռք է մեկնել իր օգտին ընտրակաշառք բաժանողին ու հոգացել նրա ազատության մեջ գտնվելու համար, ինչն արժեցել է 10 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում», սակայն այս ավագանու ընտրություններին Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին։ Ընտրակաշառք էր բաժանում և քարոզարշավը չսկսած՝ աջ ու ձախ սպառնում մարդկանց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: