Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վերջապես ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 30-ամյա Ռեւազյանը ունի մեկ հողամաս, մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ: Բացի այս, հայտարարագրել է մեկ ընկերությունում ունեցած 8 հազար 750 դոլարի չափով բաժնետոմսը: Իսկ փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 55 հազար դոլար եւ 250 հազար դանիական կրոն:
Քաղավիացիայի կոմիտեի երիտասարդ նախագահի դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար եւ 0.5 մլն դրամ: Իսկ ահա որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 56.4 հազար դոլար: