Ընդունել եմ վարչապետի կողմից ինձ արված Հնդկաստանում դեսպան աշխատելու առաջարկությունը. Ապրես Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ընդունել եմ վարչապետի կողմից ինձ արված Հնդկաստանում դեսպան աշխատելու առաջարկությունը: Հայ – հնդկական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և դրսևորվել են ոչ միայն առևտրատնտեսական հարբերություններում այլև նաև հոգևոր հարթության մեջ: Մասնավորապես հին Հայաստանում տարածված Միհրի (Մհերի) դա նույն Միթրայի պաշտանմունքն է, որը ցարդ առկա է նաև Հնդկաստանի հոգևոր – պաշտանմունքային առանձին դրսևորումներում:

Հին պատմություն ունի նաև հայ- հնդկական վերնախավային փոխհարաբերությունները :Կա վարկած համաձայն, որի Բագրատունիների նախարարական ապա և արքայական տոհմը Հայաստանում հայտնվել է ոչ թե Հրեաստանից այլ Հնդկաստանից :Դրա խոսուն վկայությունն է տոհմի անվանումը Բագրատունի այսինքն Բհարատայից եկածներ:Ինչպես գիտեք թե հինավուրց թե ներկա Հնդկաստանի ինքնանվանումն է Բհարատա:

Բագրատունիների և հայոց հանրահռչակ Անի մայրաքաղաքի անվանման հիմքում Ագնի դիցանուն է:
Անուրանալի է նաև հայոց մասնակցությունը հնդկական ազգային ազատագրական պայքարին հանձինս տեղի հայկական համայքի և բազմաթիվ հայ զորահրամանատարների մասնավորապես Գեորգի խանի, որոնք հանդիսացել են բրիտանական գաղութարարներին դիմադրող առանցքային ուժ:

Անուրանալի է նաև գանդիական մեթոդաբանությամբ պայքարի էլեմենտների առկայությունը և կարևորությունը մեր վերջին թավշյա հեղափոխության հաղթանակի մեջ:

Որպես հինավուրց, բայց և նորանկախ պետություններ Հայաստանը և Հնդկաստանը շատ նմանություններ ունեն: Հնդկաստանը սնվելով իր հոգևոր մշակութային ակունքներից, լինելով քաղաքակրթական բևեռ ու հանդիսանալով ժողովրդավարական քաղաքական համակարգով երկիր ընթանում է գիտելքահեն և բարձրտեխնոլոգիական տնտեսության զարգացման ուղղությամբ և հանդիսանում է աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը:Այս առումով հնդական փորձը մեզ համար կարող է շատ ուսանելի լինել:

Հաշվի առնելով իմ հայկական ինքնությունը և իծնե քաղաքացիությունը ինչպես նաև ծանոթությունը հնդկական մենթալիտետին կկարողանամ լավագույնս կամրջել հայ -հնդկական փոխհարաբերությունները և մեր երկրների միջև նորովի զարգացնել մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ռազմական համագործակցությունը վասն խաղաղ , զարգացող աշխարհի և տարածաշրջանի և թող այս գործում մեզ օգնական լինեն Արամն ու Րամը:

Հարգանքներով Ապրես Զոհրաբյան




Լրահոս