Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու: Իսկ ներկայումս գործող օրենսգրքով 3 ուժ է սահմանված: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
«Ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է»,- նշեց նա։ Նա տեղեկացրեց, որ կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6 տոկոս։
Նա հայտնեց որ ԸՕ բարեփոխումների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ։