Ռուսաստանի իշխանությունները լիովին աջակցում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ, իսկ ինքը, որպես երկրի ղեկավար, այդ ինքնիշխանության երաշխավորն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակումներ ունի: Ես հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը: Տվյալ իրավիճակում ես ինձ համարում եմ Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ բոլոր մեր գործընկերները՝ ներառյալ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ իշխանության գալու ժամանակ, երբ խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, Մոսկվան սկսել էր քննադատել որոշ կետերի շուրջ, սակայն, այդուհանդերձ, ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում:




Լրահոս