Օրեր առաջ «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Մասնավորապես, նա շեշտել էր, որ մինչ դեկտեմբերի 16-ը պետք է հրաժարական ներկայացնի, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան դեկտեմբերի 9-ին: Սակայն երկու դեպքում էլ հստակ ժամկետներ առկա չեն եւ. եթե որոշվի մի փոքր հետաձգել արտահերթ ընտրությունները, ապա վարչապետի հրաժարականը եւս կուշանա
Բանն այն է, որ Սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Արդեն դրանից հետո կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: