Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էր: ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվեց Հրազդան քաղաքում: Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանն ամփոփեց անցած քարոզարշավը` խոսելով քարոզարշավի ընթացքում իր ունեցած հանդիպումների, քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների մասին: Նա իր ելույթում շեշտեց, որ իր ղեկավարը միայն հասարակ ժողովուրդն է: Նա նաև նշեց, որ ծանոթ է քաղաքի հետ կապված յուրաքանչյուր խնդրի և պատրաստ է իր վրա վերցնել Հրազդանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքը և ծառայել իր ժողովրդին:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան արվեստի մի շարք գործիչներ, այդ թվում` ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը: Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սևակ Միքայելյանին և հրազդանցիներին հորդորեցին ընտրել նրան: Հանրահավաքը ավարտվեց համերգային ծրագրով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: