Որքան ունեցվածք ունի ատամնաբույժ մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու 10-օրյա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կնոջ` Սվետլանա Առաքելյանի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը դեռ չի ներկայացրել: Թե երբ կլինի, դեռեւս անհայտ է: Իսկ մինչ այդ նշենք, որ նորանշանակ մարզպետ Ղուկասյանն ունի 2 բնակարան, 1 հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 1 հատ Mercedes-Benz ML 350 մակնիշի ավտոմեքենա:

Մարզպետի դրամական միջոցները կազմում են 8.5 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 3.5 մլն դրամը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ղուկասյանը մինչեւ փոխմարզպետ նշանակվելը աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմոտոլոգիական կլինիկայում` որպես հիմնադիր-տնօրեն:




Լրահոս