Նախկին ԲՀԿ-ականն ու ՀՀԿ-ի գործընկերը բանակցում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաեւ ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։

Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաեւ Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, իսկ ընտրություններին մասնակցելու եւ ձեւաչափի մասին կհայտնեն առաջիկա օրերին։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս