ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:

«Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` թույլ տալով UCOM ՍՊԸ-ին կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա ուղիղ ժամանակային ռեժիմում հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով համացանցային հեռարձակում իրականացնել: Ուղիղ հեռարձակումը կիրականացվի շուրջ 1500 տեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով»,- նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:




Լրահոս