ՀՀԿ-ի թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոնական հանձնաժողովը նիստ է գումարելու, որի օրակարգում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի ընտրական ցուցակներով գրանցված պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկների մասին հարցն է:

Այսօր Հրապարակ օրաթերթի կողմից արդեն տեղեկություն էր տարածվել, որ ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել ՀՀԿ պատգամավորի թեկնածու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Հերմինե Նաղդալյանը: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, միայն նա չէ, որ ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել, սակայն այլ ուժերից ամեն դեպքում ինքնաբացարկի մասին դիմումներ չկան:

Ընդ որում, ArmLur.am-ի տեղեկություններով` շատ են ՀՀԿ թեկնածուները, ովքեր ցանկանում են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել, այդ թվում` Արագածոտնի մարզում առաջադրված Սարգիս Սահակյանը: Բանն այն է, որ թեկնածուներն այս օրերին տարբեր մարդկանց հանդիպելով, զրուցելով հասկանում են, որ ընտրություններում կամ քիչ ձայներ են ստանալու կամ առհասարակ չեն ստանալու եւ որոշում են նահանջել: ArmLur.am-ի  տեղեկություններով` կան նաև թեկնածուներ, ովքեր ինքնաբացարկ չեն հայտնում միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանը չի թողնում:




Լրահոս