ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ուրեմն, այս երեւույթը հերթականների թվին է պատկանում, որ դրսեւորել են մեր իշխանությունները: Այս երեւույթը եւս մեկ անգամ ապացուցում է, որ փոքրոգություն են ցուցաբերել մի մարդու նկատմամբ, որը ժամանակին էս պետության համար ոչինչ չի խնայել: Ոչինչ չի խնայել իր ժողովրդի համար, արել է ամեն ինչ, ու էսօր իրենք նենգորեն փորձում են օգտվել տվյալ իրավիճակից եւ դիմել նման քայլի: Սասունի «հանցանքը» այն է, որ երբ 2007 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, Սասունը նախընտրեց կանգնել այն հարթակում, որտեղ որ ժողովուրդը իր բողոքի ձայնն էր բարձրացնում: Այսինքն` այնտեղ, որտեղ մարդիկ գիտակցորեն հրապարակային պայքարի էին դուրս եկել: Դրա արդյունքում է, որ Սասունի հետ նման հաշվեհարդար են տեսնում: Մենք բոլորս էլ գիտենք, որ դրանք ժամանակավոր երեւույթներ են եւ որ հեռու չի էն օրը, երբ որ կվերականգնվի արդարությունը նաեւ Սասուն Միքայելյանի հանդեպ, դա համոզված եմ ասում: Էդ հողը խլելով չի, եւ եթե իրենց թվում է, որ այդ հողը իրենք նվեր էին տվել Սասունին, շատ են սխալվում: Այդ հողը ամբողջությամբ Սասունը իր քրտինքով է վաստակել, եւ դա իր սեփականությունն է, թող ոչ մեկին չթվա, որ դա վերցրել են եւ վերջ: Ինչ-որ ասեցի, առաջին հերթին դա իրականացնողներին է վերաբերում, բոլոր մեր իշխանավորներին: Ես հեռու եմ այն մտքից, որ էս պետության մեջ մեծ կամ փոքր մի չինովնիկ տեղյակ չի, թե ինչ է կատարվում, եւ ասեմ, որ դա արժանացել է բոլորի հավանությանը: Եթե տեղյակ չէին վերին օղակներում, ապա վաղուց կարող էին շտկել սխալը, իրենց ձեռքը ոչ մեկն էլ չէր բռնել: Ուղղակի զավեշտալի է, ծիծաղելի է, ողբերգական է, որ ինչ-որ մի արաբի գերադասեցին մեր երկրի համար արյուն թափած տղերքից, որի արդյունքում ունենք այն, ինչ-որ այսօր ունենք:ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ Է, ՈՐ ՀԵՐՈՍԻՆ ՓՈԽԵՑԻՆ ԻՆՉ-ՈՐ ԱՐԱԲՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ