Մինչ ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը բացակայում է երկրից, նրա ընտանիքին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացրել ՀՀ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊԵԿ վերստուգման 26.11.2018թ ակտը:
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը բազմիցս ստուգումներ է իրականացրել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում, անգամ օպերատիվ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին, առգրավել փաստաթղթեր այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցները հրաժարվել էին նրանց ներս թողնել: Հիմա, փաստորեն, ստուգումների արդյունքում կազմվել են ակտեր, եւ ընկերությունը փորձում է բողոքարկել դրանք: