Հարց քաղաքացիներից` ֆիզիկական անձի համար հողի հարկի վճարման ժամկետը ե՞րբ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ` ֆիզիկական անձի համար հողի հարկի վճարման ժամկետը ե՞րբ է: Եվ խնդրում եմ ասել` հողի հարկի չափը կախվա՞ծ է արդյոք հողի հարկ վճարողների տնտեսական գործունեությունից:

Ստեփան Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս