Երկրորդ երեխային գտել են անկողնու տակ թաքնված. ընտանեկան ողբերգության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին Շուշիի Հախումյան 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով շրջանային բուժմիավորման շտապ բժշկական օգնության մեքենայով ժամը 19:30-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել 2011 թվականին ծնված Նատալի Ժորիկի Մուսայելյանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ երեխայի մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում` ծանր աստիճանի սոպորոզ վիճակով` գիտակցության խորը խանգարումով:

Մ. Մուսայելյանի խոսքով՝ ընդունման պահին Նատալին եղել է ծանր վիճակում:

«Երեխային միանգամից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա շարունակում է ստանալ համապատասխան բուժում: Երեկոյան նյարդաբանի և ակուլիստի կողմից իրականացվել է հետազոտություն: Նա առաջիկա 2 ժամվա ընթացքում եղել է գրգռված վիճակում, իսկ 22:00-ից հետո երեխայի վիճակը սկսել է կայունանալ: Պարզ պատասխանում է մեր կողմից տրված հարցերին, առավոտյան նախաճաշել է, բայց ունի թեթևակի քնկոտություն: Ներկայումս երեխան թոքերի թեթևակի խնդիրներ և ջերմություն ունի, բայց դրանք ժամանակի ընթացքում կանցնեն: Ներկայումս երեխայի կյանքին սպառնացող վտանգ չկա: Վիճակը գնահատվում է կայուն-ծանր»,-մանրամասնել է Մ. Մուսայելյանը:

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ ըստ երեխայի պատմածի՝ նրան գտել են անկողնու տակ թաքնված:

«Ըստ՝ իս երեխան վախից է նման քայլի դիմել, որի հետևանքով էլ փրկվել է»,- նշել է Մ. Մուսայելյանը:




Լրահոս