Toyota-ն ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների խնդրի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Toyota ճապոնական ավտոարտադրողը ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա Է հետ կանչում՝ փոխարինելու Takata ճապոնական ընկերության արտադրության անվտանգության բարձիկները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ընդամենն ընկերությունը պլանավորում Է 1,7 մլն ավտոմեքենա հետ կանչել Հյուսիսային Ամերիկայից: Նշվում Է, որ Takata-ի արտադրած անվտանգության բարձիկները կարող են բացվել շատ մեծ թափով եւ պլաստիկի ու մետաղի կտորներով հարվածել վարորդին եւ ուղեւորներին: NBC-ի տվյալներով՝ նմանօրինակ միջադեպերի պատճառով ամբողջ աշխարհում 23 մարդ Է զոհվել, հարյուրավորները վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս