Ավտոներկրողներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք այսօր բողոքում էին ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից և մաքսատներում առկա հերթերից:
Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ցուցարարները նշում էին, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:
Նշենք, որ երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար: Դավիթ Անանյանը նշել էր, որ կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաները ուսումնասիրվելու են: