Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան առջևի անիվներով արգելափակվել է ճամփեզրի ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 8-ին, ժամը 17:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր և Բերքառատ գյուղերի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գեղաձոր գյուղի սկզբնամասում «Chevrolet TrailBlazer» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Փետրվարի 8-ին, ժամը 00:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Կասյան փողոցի թիվ 13 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս