Weekend-յան դադարից հետո վերադառնում է Չեմպիոնների Լիգան: Միանգամից մի քանի հզոր հանդիպումներ, որոնց կանդրադառնանք ըստ հերթականության:
«Օլիմպիկ Լիոն»-«Բարսելոնա»
Հյուրերը դիմակայության բացահայտ ֆավորիտն են, սակայն չպետք է Օլիմպիկցիներին մեկ աչքով նայել :
Կատալոնական թիմը անցած մրցաշրջանից կուտակած շատ բան ունի. մրցաշարից դուրս մնալը կատալոնները չեն մոռացել մինչեւ այսօր եւ այս մրցաշրջանում խոստում են տվել հաղթել Չեմպիոնների Լիգայում:
«Լիոնը» առաջին խաղը հանդես է գալու սեփական դաշտում եւ սեփական երկրպագուների առջեւ պատվով հանդես գալու մեծ ցանկությունը կստիպի նրանց դուրս գալ խաղադաշտ եւ կռիվ տալ հաղթանակի համար:
Հավանական մեկնարկային կազմեր.
«Օլիմպիկ Լիոն»`Լոպես,Դուբո,Մարսելո,Դենայեր,Մենդի,Տուսար,Նդոմբելե,Տրաորե,Օար,Դեմբելե,Դեպայ
«Բարսելոնա»`Տեր Շտեգեն,Սեմեդու,Պիկե,Լանգլե,Ալբա,Ռակիտիչ,Բուսկեց,Վիդալ,Դեմբելե,Մեսի,Սուարես
«Լիվերպուլ»-«Բավարիա Մյունխեն»
The Beatles-ն այլեւս չկա, սակայն նրանց մասին հիշում են բոլորը` նույնիսկ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր մարզման ժամանակ կրկնել էին հայտնի խմբի հայտնի լուսանկարը:
«Էնֆիլդ Ռոուդը» այսօր կսկսի իր անզուգական կատարումը, որը կրկին ու կրկին կհիշեցնի «մեղուների» ֆանտաստիկ խումբը:
Ռոք երգիչների փոխարեն Լիվերպուլում է «ռոք մարզիչը»`Յուրգեն Կլոպը, ով իր խմբի հետ կփորձի Մերսիսայդյան ակումբի էջերում գրել իր պատմությունը:
Այս ամենին հնարավորինս կփորձի խանգարել Նիկո Կովաչն իր «հրոսակախմբի» հետ միասին:
Այս դիմակայության ֆավորիտը անգլիական ակումբն է, սակայն պատահական չէ, որ մյունխենցիներին անվանում են «գերմանական մսաղաց»:
Օրվա կենտրոնական հանդիպումը խոստանում է լինել թեժ եւ գոլառատ: Իսկ հիմա ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ թիմերի հավանական մեկնարկային կազմերին:
«Լիվերպուլ»` Ալիսոն, Ալեքսանդր-Արնոլդ, Ֆաբինյո, Մատիպ, Ռոբերտսոն, Հենդերսոն, Միլներ, Վեյնալդում, Սալահ, Ֆիրմինո, Մանե:
«Բավարիա Մյունխեն»` Նոյեր,Կիմիխ, Զուլյե,Հյումելս, Ալաբա, Գորեցկա, Տիագո, Գնաբրի, Խամես, Կոման Լեվանդովսկի:
Հանդիպումները կսկսվեն Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: