Ինչու ավագանու անդամը հրաժարվեց մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, դադարեցվել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները, եւ որոշում է կայացվել նրա մանդատը փոխանցել Դավիթ Զախարյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սուրեն Գալստյանն ավագանու անդամությունից հրաժարվել է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Բանն այն է, որ վերջինս աշխատանքի բերումով լինում է քաղաքից եւ երկրից դուրս եւ գրեթե մշտապես բացակայում է ավագանու նիստերից: Իշխող խմբակցության ավագանու անդամները վստահեցնում են, թե այլ լուրջ պատճառներ չկան: Սակայն հետաքրքիր է, որ վերջին շրջանում ավագանիների անդամների հրաժարականները մշտական են դարձել:




Լրահոս