Ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները չեն հանձնվում․ բանակցություններ կսկսեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները` «Արարատ ցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը հարեւան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետեւանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները:

Ու թեեւ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը` ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր. պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը` ներկրվող կլինկերը:

Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, եւ բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարու,




Լրահոս