Հույս ունենք՝ կառավարությունը դրական պատասխան կտա․ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին սկսել է զարգանալ վոլեյբոլ մարզաձեւը: Վերջին երկու տարիների ընթացքում 6 միլիոնով ավելացել է նաեւ պետության կողմից ֆինանսավորումը` հասնելով մինչեւ 14 միլիոնի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ասաց, թե մարզաձեւը այժմ գտնվում է զարգացման փուլում, եւ զարգանալու նախադրյալներ իրոք կան.

«Արդեն 6 տարի է` մարզաձեւը զարգացման փուլում է: Արդեն 6 տարի է` փոխվել է ֆեդերացիայի կազմը, եւ մենք ամեն ինչ անում ենք այս մարզաձեւը ավելի ու ավելի զարգացնելու համար: Մեծ առաջընթաց է նաեւ այն փաստը,որ անցած տարի Հայաստանում անցկացրել ենքմինչեւ 15 տարեկանների Եվրոպայի արեւելյան երկրների առաջնություն: Այսպիսի բան առաջին անգամ է տեղիունենում Հայաստանում»:

Պարոն Ասմարյանը նաեւ անդրադարձավ մարզվելու պայմաններին եւ նշեց, որ պայմանները բավարար են,սակայն դեռեւս միջազգային ստանդարտներին համապատասխան չեն:

Նա նաեւ ավելացրեց, որ հավաքական թիմերի մրցելույթներից առաջ պարտադիր անցկացվում են ուսումնամարզական հավաքներ:
Մեզ հետ զրույցում Կարեն Ասմարյանը առանցքային հարթակի վրա դրեց ֆինանսավորման եւ պետության կողմից այլ աջակցություններ ստանալու հարցը. «Վերջին երկու տարիներին պետության կողմից ավելացել է ֆինանսավորումը` 8 միլիոնից հասնելով մինչեւ 14-ի, եւ մենքհույսունենք,որ դրա չափը կրկին կավելանա, քանի որունենք շատ մտահղացումներ վոլեյբոլը զարգացնելու համար, եւ դրանք իրագործելու համար մեզ ֆիինանսական աջակցություն է հարկավոր:

Իշխանափոխությունից հետո դեռեւս նկատելի տեղաշարժեր չկան,բայց այդ հարցում էլ չենք կորցնում մեր հույսը եւ պատրաստվում ենք արդեն մյուս տարի մեր ծրագիրը ներկայացնել կառավարությանը:Մենք ցանկանում ենքվոլեյբոլի ակադեմիա ստեղծել Երեւան քաղաքում եւ այդ ծրագիրը կներկայացնենք կառավարությանը,որն էլ, կարծում ենք եւ հուսով ենք,դրական պատասխանի կարժանանա: Ունենք նոր մտահաղացումներ,որնենք նոր ծրագրեր, եւ պետության կողմից աջակցությունը ուղղակիորեն կօգնի վոլեյբոլի ոլորտում լուրջ արդյունքներ գրանցելու հարցում: Մենք ցանկանում ենք պետության կողմից տարածք ստանալ եւ կառուցել ակադեմիա,որպեսզի երեխաները կարողանան մարզվել անվճար»:

Պարոն Ասմարյանը մեզ տեղեկացրեց, որ Համահայկական խաղերից առաջ հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը լինելու է կազմակերպչական բնույթի:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս