Օդանավակայանի թռիչքուղու վրա կատարվող աշխատանքները լուսաբանելու համար, մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, կլինի շրջայց-մամուլի ասուլիս Զվարթնոց միջազգային օդանավակայանի թռիչքադաշտում:
Լրագրողների մուտքն ապահովելու համար խնդրում ենք մինչև այսօր, ժամը 13.00 տրամադրել տվյալ լրատվամիջոցի լրագրողի, օպերատորի կամ ֆոտոլրագրողի անուն – ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը:Խնդրում ենք հաշվի առնել, որ օդանավակայանի անվտանգության նորմատիվների համաձայն, թռիչքադաշտ կարելի է մուտք գործել միայն անձնագրով կամ նույնականացման քարտով: Ձեզ հետ պետք է ունենաք այն փաստաթուղթը որի համարը (տվյալները) պատասխան նամակով կտրամադրեք: Ուղարկեք այս հասցեին:
***
Մայիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականթատրոնում տեղի կունենա ստեղծագործական կոլեկտիվի ներկայացուցիչների մամլո ասուլիսը, որտեղ պարզաբանումներ կտրվեն վերջին մեկ ամսվա ընթացքում Թատրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կներկայացվեն այն քայլերը, որոնք իրականացվել են կոլեկտիվի կողմից` ստեղծված իրավիճակի լուծման նպատակով:
Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական անցակետից:
***
Մայիսի 7-ին, ժամը 11:30-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը, սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր, հասարական գործիչ Վահագն Չախալյանը։
Թեմա՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացմանը հաջորդած քննարկումները, բարձրացած աղմուկը, որտեղի՞ց է ֆինանսավորվել գրքի հրապարակումը, ովքե՞ր են այն ֆինանսավորում, ի՞նչ նպատակով, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման գրքի տարածումը անչափահասների շրջանում։
***
Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
ԹԵՄԱ՝ Երևանում անձրևաջրերի հեռացման համակարգի ռիսկերն ու հետևանքները. Երևանն ինչպե՞ս է դիմակայում անձրևաջրերի կուտակումներին:
***
Մայիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ մեր մայիսյան հաղթանակների պատմական նշանակությունը:
Կից ներկայացնում ենք ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթվա այսօրվա մեկնարկի մասին մամուլի հաղորդագրություն, կարճ տեսանյութ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բակում անվտանգության գոտու սարքի փորձարկման մասին եւ մի քանի լուսանկար։ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԱՎԵՐՃԱԱԽ-ը մայիսի 7-ին, ժամը 18.00-20.00 հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Երեւանի Ֆրանսիայի հրապարակ՝ անձամբ փորձարկելու ամրագոտու փորձասարքը եւ լուսաբանելու, թե ինչպես են դա անում նաեւ մեր համաքաղաքացիները։