ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մեքենաները կայանելու նոր եւ «գլամուրային» տարբերակ Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկի դիմաց:

 

 

 

ՀԱՐՑ. Համատեղ գործունեություն իրականացնելու դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը ստանձնելու մասին հայտարարությունը:

Հեղինե Հարությունյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածի համաձայն` համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձը մինչեւ համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)` համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո:

Վարդուհի Մարգարյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես. տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի.
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) հանրային ծառայությունների համարանիշը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների.
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:




Լրահոս