Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել CNN-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր լրատվական CNN հեռուստաընկերությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
Հարցազրույցի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշումից:

Նա նշել է, որ քաղաքականությունը խանգարել է Մխիթարյանին մասնակցել իր կարիերայի կարեւորագույն հանդիպումներից մեկին,ինչպես նաեւ զրկել այդ խաղը վայելելուց հայաստանաբնակ «Արսենալի» երկրպագուներին:

Առաջին փոխնախագահը նաեւ անկեղծացել է ասելով, որ ըստ իրենց աղբյուրների` Հենրիխին խորհուրդ են տվել մասնակցության եւ հաղթանակի դեպքում չծածանել հայոց եռագույնը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս