ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ոստիկաններին պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով եւ թույլ չեմ տա որեւիցե մեկն, անկախ իր զբաղեցրած դիրքից, իմ ոստիկաններից մեկին վիրավորի»:Ալիկ Սարգսյան Պարոն ոստիկանապետը մոռանում է շատ կարեւոր մի հանգամանք` իր սիրելի ոստիկանների անմեղության եւ մեղավորության հարցը պետք է ապացուցվի իրավական ճանապարհով: Իսկ հանցագործության մասին հաղորդում ստացած ՀՔԾ-ն դեռ չի պարզել այդ կարեւոր հանգամանքը: Այսինքն` ոստիկանները,  բնականաբար, պաշտպանության կարիք չունեն, հետեւաբար հարց է առաջանում` ոստիկանապետն ինչու է նրանց պաշտպանելու: Իսկ եթե մեղավոր են, ապա ոստիկանապետի կողմից նրանց պաշտպանելու հրապարակային հայտարարությունն արդյոք նույնական չէ նրանց հովանավորելու (ինչը կոռուպցիայի դրսեւորումներից մեկն է) հրապարակային հայտարարության հետ:




Լրահոս