Զինծառայողները բարձրացված աշխատավարձերը կստանան հուլիսի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինվորականների աշխատավարձերը բարձրանում են հունիսի մեկից: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, թե հուլիսից է բարձրանալու, սակայն Տոնոյանն ընդգծեց․ «Հուլիսին կստանան հունիսի բարձրացված աշխատավարձերը»։

«Հա, այսինքն՝ հունիսի մեկից է բարձրանում, վաղը չէ մյուս օրը։ Եվ հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը։ Եվ կառավարությունում ինչ պետք է, արված է, համակարգը դրված է։ Թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու, և ամեն ինչ զինվորական կարգով»,- իր հերթին նշեց վարչապետը։




Լրահոս