Աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն. հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ -դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները:

Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ տեղակայված թիվ 190 ավագ դպրոցում և թիվ 189 ավագ դպրոցում:




Լրահոս