««Ֆուլ Հաուս»-ի մի քանի անդամների հեռուստադիտողներն առաջիկայում կտեսնեն հումորային նոր նախագծում, հուսով եմ՝ ես էլ կլինեմ նրանց շարքում: Հստակ ժամկետներ նշել դեռեւս չեմ կարող»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան եւ սցենարիստ Գարիկ Սեփխանյանը:
5 տարի շարունակնա եւ Գրիգոր Դանիելյանըզբաղվում էին սիթքոմի սցենարով: 9 եթերաշրջանիընթացքում գրվել է շուրջ 300սերիայի սցենար:Դիտարկմանը, որ գուցե արդեն սպառվել էին, Գարիկը պատասխանեց. «Պարզապես ժամանակն էր փակելու այդ էջը: Հեռուստադիտողը սիրեց մեր սիթքոմը, եւ մենք այնպես արեցինք, որ երկարաձգելու հետեւանքով այդ տպավորությունը չփոխվի»: Ինչ վերաբերում է Ռուբոյի կերպարին, Գարիկը կարծում է, որ այն իրեն ավելի մեծ ճանաչում եւ սեր բերեց:
Մենք հարցրինք՝ այս 5 տարվա ընթացքում կադրից դուրս ի՞նչ զվարճալի դրվագներ են գրանցվել. «Դրանք, իսկապես, շատ են եղել, բայց ես կառանձնացնեի Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ դրվագը: Մեկ դուբլը նկարահանվել է երեք ժամում, ոչ մի կերպ լրջանալ չէր ստացվում: Պրոցեսն ինքը բավական զվարճալի էր: Մի դեպք էլ հիշեցի՝ արտերկրում համերգների հետ կապված: Երբ համերգովԳերմանիայում էինք, հանկարծ նկատեցինք, որ աղջիկներից մեկի կոշիկները երկուսն էլ ձախ են, բայց արդեն ժամանակ չկար այդ խնդիրը լուծելու համար, եւ նա ստիպված հենց այդպես էլ բարձրացավ բեմ»,-հիշեց Գարիկը:
Ի դեպ, սիթքոմին զուգահեռ կդադարեցվեն նաեւ ֆուլհաուսցիների համերգներն արտերկրում: Վերջինը կկայանա Մեքսիկայում, եւ դրանով համերգները կեզրափակվեն:
Այս հինգ տարվա ընթացքում ֆուլհաուսցիները հարազատների կողմից դժգոհության պակաս չեն ունեցել: Նրանք միշտ զբաղված են եղել եւ մտերիմերի համար ժամանակ պարզապես չեն ունեցել. «Սա ստեղծագործական պրոցես էր, եւ չէիր կարող ասել, թե տվյալ օրը որ ժամին տուն կվերադառնաս: Սովորաբար մինչեւ ուշ գիշեր սցենար էինք գրում: Հուսով եմ՝ հիմա արդեն կկարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս»,-եզրափակեց Գարիկը:
Աննա Բաբաջանյան