Որոշել են բերման ենթարկել Գագիկ Ծառուկյանին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի եւ ավտոմեքենայի հրդեհի գործով։

Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության։ «Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը եւ պատռել»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակը։

ԲՀԿ-ում ասում են, որ գիտեն, թե ում ձեռքի գործն է «հրդեհի օպերացիան», գիտեն, որ դրա մասին տեղյակ են նաեւ իրավապահները, եւ Ծառուկյանից առաջ իրական կասկածյալներին պետք է հրավիրեին, սակայն ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել, եթե, իհարկե, մինչեւ վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա։ Նրան վկայի կարգավիճակով են հրավիրել, եւ, ըստ ՔԿ-ի, ԱԺ-ի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս